Հայերեն Russian

Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, սակայն ռիսկի չի դիմի: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Ուկրաինայում հրադադարը, հնարավոր է, մոտ է, բայց Կիևը ստիպված կլինի բանակցել Թրամփի այսպես կոչված խաղաղ առաջարկների հիման վրա, որոնք ներառում են տարածքային զիջումներ: Իսկ Պուտինին կանգնեցնելու միակ միջոցը ամերիկյան զորքերի տեղակայումն է, սակայն Թրամփը նման քայլի չի գնաքանի որ հասկանում է, որ արևմտյան դաշնակիցները չեն աջակցի։

Այս փուլում Կիևի զիջումներն անխուսափելի են։ Միևնույն ժամանակ, լրագրողները ենթադրում են, որ Ուկրաինան, հավանաբար, այլ ելք չունի, քան բանակցություններ վարել Թրամփի վերջին առաջարկների հիման վրա, որոնք ենթադրում են տարածքային զիջումներ: Ըստ լրագրողների՝ «Ուկրաինայում իրավիճակը ցույց է տվել ՆԱՏՕ-ի թուլությունը, և Պուտինը դա կդիտարկի որպես «կանաչ լույս» ապագա ագրեսիաների համար: Նման դիրքորոշում են ունենալու Չինաստանը, Իրանը և այլ ռեժիմներ, որոնք կոշտ կերպով հակադրվում են Արևմուտքին»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝