Հայերեն Russian

Իսրայելը օգնություն է խնդրել Ադրբեջանից

Իսրայելը 13 երկրներից օգնություն է խնդրել Երուսաղեմի մոտակայքում անտառային հրդեհները մարելու համար։

Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Վերջին ժամերին ես խոսել եմ Ադրբեջանի, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չեխիայի և Շվեդիայի գործընկերների հետ և խնդրել եմ նրանց օդային աջակցություն (անտառային հրդեհները մարելու համար)», – մեջբերում են լրատվամիջոցները նրա խոսքերը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝