Հայերեն Russian

ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը. Պետդեպ

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։

«Այս խնդրին մեր մոտեցումների ոճն ու մեթոդաբանությունը փոխվում է, մենք միջնորդ չենք լինելու: Մենք այլևս վայրկենապես չենք թռչի աշխարհի մյուս ծայրը` հանդիպումները մոդերացնելու համար: Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև», – ասել է նա:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, սակայն այսուհետ Մոսկվայից և Կիևից «կոնկրետ գաղափարներ» են անհրաժեշտ, պարզաբանել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Հիմա ժամանակն է, որ նրանք  ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը: Դա կախված կլինի նրանցից», – նշել է Բրյուսը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝