Հայերեն Russian

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից  կընդունվեն միայն TLScontact-ում․ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։

«Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները  կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը։

Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասված է  հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝