Հայերեն Russian

Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիայի թիմին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 5-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Վասիլիե Աջիչը։

52-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմին առաջ մղեց «Բուդուչնոստի» կիսապաշտպան Անդրիա Բուլատովիչը։

Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց 81-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի խփած գեղեցիկ գոլը տուգանայինից։

Կիսվել սոց․ ցանցերում ՝