Հայերեն Russian

ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հանել իր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ Աննա Քելլին, հաղորդում է The New York Post-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը այս որոշումը կայացրել է, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իր խոսքով, աջակցում է «բաժանարար մշակութային և սոցիալական նպատակներին, որոնք լիովին հակասում են առողջ քաղաքական միջոցառումներին»։

Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարին Սպիտակ տան ղեկավարը որոշել էր գնահատել ԱՄՆ ներկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝