Հայերեն Russian

Օտուբանջոն նոր ակումբ ունի․ պաշտոնական

Ուզբեկական «Նասաֆ» ակումբը մեկուկես տարվա պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օլայտան Օտուբանջոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Նասաֆի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ փորձառու հարձակվողը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Սլովակիայի, Ավստրիայի, Իսպանիայի և Նիգերիայի ակումբներում։

«Հաջողություն ենք մաղթում մեր նոր խաղացողին։ Վստահ ենք, որ Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն մեծ ներդրում կունենա թիմի հաղթանակներում և կարևոր դեր կխաղա առանցքային հանդիպումներում»,- գրված է ուզբեկական ակումբի հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝