Հայերեն Russian

1994-ից ի վեր Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն ասել է՝ այլևս չի պատրաստվում առաջադրվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ծրագրում այլևս առաջադրվել նախագահի պաշտոնում:

«Ոչ,  ես այլևս չեմ ծրագրում դա», – ասել է Լուկաշենկոն ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում:

Լուկաշենկոն նշել է նաև, որ ինքն ավելի երիտասարդ է, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և նաև լավ ֆիզիկական վիճակում է։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994թ. ի վեր:

Կիսվել սոց․ ցանցերում ՝