Հայերեն Russian

Որոնք են Արևմուտքի՝ Ուկրաինային «կայուն խաղաղության» երաշխիքները․ Reuters

Արևմուտքը դիտարկում է Ուկրաինայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող եվրոպական ուժերի տեղակայման հնարավորությունը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Միացյալ Նահանգների շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել էր՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի մի շարք եվրոպական անդամների և Ուկրաինայի գլխավոր շտաբների ղեկավարները մշակել են Եվրոպայում «կայուն խաղաղության» բանակցություններին աջակցելու «ռազմական տարբերակներ»:

«Տարբերակներից մեկը եվրոպական զորքեր Ուկրաինա ուղարկելն էր, բայց հրամանատարության և վերահսկողության հանձնումն ԱՄՆին», – ասվում է գործակալության հրապարակման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝