Հայերեն Russian

Միլանի «Ինտերը» ֆրանսիացի նորեկ ունի. պաշտոնական

Միլանի «Ինտերը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Լանսի» ֆրանսիացի կենտրոնական կիսապաշտպան Էնդի Դիուֆի տեղափոխության մասին:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ 22-ամյա ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր է կնքել «ներաձուրիների» հետ: Իտալական գրանդը Դիուֆի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Դիուֆը «Լանսի» կազմում մասնակցել է 37 խաղի՝ խփելով 1 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

Կիսվել սոց․ ցանցերում ՝