Հայերեն Russian

Ռունի․ Քեյնը կդառնա մեծագույն անգլիացի ֆուտբոլիստը

Անգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» նախկին խաղացող Ուեյն Ռունին վստահ է, որ անգլիական ֆուտբոլի պատմության մեջ մեծագույնը կհամարվի ազգային թիմի եւ «Բավարիայի» 32-ամյա հարձակվող Հարի Քեյնը։

«Պարզապես, ելնելով Քեյնի գոլերի քանակից եւ մրցելույթների որակից՝ կարող եմ ենթադրել, որ նա կդառնա մեծագույն անգլիացի ֆուտբոլիստը։ Նա կգերազանցի ազգային թիմում հանդիպումների ռեկորդը»,- Ուեյն Ռունիի խոսքը մեջբերում է The Overlap-ը։

Քեյնն Անգլիայի հավաքականում անցկացրել է 112 հանդիպում եւ 5-րդն է այդ ցուցանիշով։ Ռեկորդակիրը Փիթեր Շիլթոնն է՝ 125 հանդիպում։

Քեյնը 78 գոլով արդեն ազգային թիմի լավագույն ռմբարկուն է պատմության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝