Հայերեն Russian

Անտուան Սեմենյոն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Գանայի հավաքականի եզրային հարձակվող Անտուան Սեմենյոն «Բորնմուտից» կտեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:

Մանչեսթերյան ակումբը հայտարարեց 25-ամյա հարձակվողի տրասնֆերի մասին: Հունվարի 8-ին Սեմենյոն բուժզննում է անցկել եւ ակումբի հետ պայմանագիր կնքել մինչեւ 2031 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» Սեմենյոյի համար կվճարի 62,5 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սեմենյոն մասնակցել է 19 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Անտուան Սեմենյոն մրցաշրջանում Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում երրորդն է:

Կիսվել սոց․ ցանցերում ՝