Հայերեն Russian

Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան

Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է: Այս մասին Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Լուրեր են տարածում, թե առողջության ապահովագրությունը մինչև ընտրություններն է լինելու։ Ընտրություններից հետո չի լինելու։ Ոչ, ժողովուրդ ջան, առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է։ Ընտրություններից առաջ էլ, հետո էլ»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը անդրադարձել է նաև ճանապարհների և ջրերի խնդրին։

«Ինչ վերաբերում է ջրի խնդրին, ճանապարհի խնդրին, էս ինչի խնդրին, էն ինչի խնդրին, ամեն ինչը հերթով կլուծվի։ Կառավարությունը և համայնքը առաջնահերթությունները կորոշեն, և ըստ առաջնահերթությունների ամեն ինչ կկառուցենք»,- ասել է Փաշինյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝