Հայերեն Russian

Թրամփը Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարել է՝ շուկաները հանգստացնելու համար. Bloomberg

Դոնալդ Թրամփը Իրանի հետ բանակցությունների մեկնարկի մասին հայտարարել է, երբ դաշնակիցները զգուշացրել են, որ պատերազմը հղի է աղետալի վախճանով, գրում է Bloomberg-ը։

Թրամփն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու սպառնալիքից հրաժարվելու որոշումն ընդունեց, երբ ԱՄՆ դաշնակիցները և Պարսից ծոցի երկրները նախագահին գաղտնի զգուշացրին իր սպառնալիքն իրականացնելու վտանգների մասին։

ԱՄՆ նախագահը երկուշաբթի հայտարարեց, որ Իրանին հինգօրյա ժամանակ է տալիս՝ հետաձգելով իր սպառնալիքները և մատնանշելով Թեհրանի հետ նոր բանակցությունները, որոնք, նրա կարծիքով, կարող են հանգեցնել հակամարտությունը կարգավորող համաձայնագրի։

Սակայն Թրամփը որոշումն ընդունեց, երբ որոշ դաշնակիցներ զգուշացրին, որ պատերազմն արագորեն աղետի է վերածվում։ Նրա հայտարությունը նախատեսված էր ֆինանսական և էներգետիկ շուկաները հանգստացնելու մտայնությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝