Հայերեն Russian

Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները՝ սեփական անվտանգության համար։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես դիմում եմ տարածաշրջանի երկրներին։ Եթե դուք ցանկանում եք զարգացում և անվտանգություն, ապա թույլ մի տվեք, որ մեր թշնամիները պատերազմ սկսեն ձեր տարածքներից։

Իրանը չի սկսում կանխարգելիչ հարվածներ Մերձավոր Արևելքի երկրների դեմ, բայց վճռականորեն կարձագանքի, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն»,- գրել է Փեզեշքիանը X-ում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝