Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդին հայտարարել է, որ երկրի համար ժամանակն է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից։ Նրա խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
«Մենք չենք ձգտում միջուկային ռումբ ստեղծել, բայց մենք չենք պատրաստվում հետևել խաղի կանոններին և թույլ տալ նրանց ռմբակոծել մեզ»,- ընդգծել է Բորուջերդին։
Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային բազմակողմ փաստաթուղթ է, որն ուղղված է աշխարհում միջուկային զենքի տարածման կանխմանը։ Ոչ միջուկային երկրներին արգելվում է արտադրել կամ օգնություն փնտրել միջուկային զենք ձեռք բերելու կամ պատրաստելու հարցում, սակայն թույլատրվում է զարգացնել ատոմային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով։ Ընդ որում, պայմանագիրը չի արգելում միջուկային երկրներին միջուկային զենք տեղակայել ոչ միջուկային պետությունների տարածքում։
Сообщение Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը появились сначала на WeeklyNews.am.


