ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն բոլորովին չի անհանգստացնում ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքը՝ կրկին սպառնալով ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը մինչև երեքշաբթի 20:00-ն (Արևելյան ժամանակով) չբացի Հորմուզի նեղուցը:
«Ինձ դա չի անհանգստացնում։ Գիտե՞ք՝ ինչ է ռազմական հանցագործությունը։ Միջուկային զենք ունենալը»,- Թրամփի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Ճեպազրույցի ժամանակ Թրամփը նաև հրաժարվել է հստակեցնել, թե արդյոք ամերիկյան զինված ուժերի համար որևէ սահմանափակումներ կսահմանվեն՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին և խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու հարցում։
Сообщение Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքը появились сначала на WeeklyNews.am.


