Հայերեն Russian

«Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին

«Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում: Այս մասին այսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն օր մենք տեսնում ենք և նամակներ ենք ստանում կապված խցանումների խնդիրը լուծելու հետ: Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց՝ հաշվի առնելով դարաշրջանը, այդտեղ էլ արհեստական բանականությանը պետք է ավելի մեծ դերակատարում վերապահենք: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ ոչ մի քաղաք ու փողոց «բեզռազմեր» չի, չափ ունի, այս  իրավիճակը ստեղծվում է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությամբ և նրանով, որ այդ բոլոր մեքենաները գալիս ու մտնում են այդ նույն փողոցները»,- նշել է նա:

Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ միանշանակ հույս կա լուծելու, շուտով քննարկվելու է Երևանի ՏԻՄ նոր օրենքը, լինելու են նոր կարգավորումներ՝ օրինազանց վարորդների և մեքենաների սխալ վայրերում կայանման դեպքում քարշակ ծառայությունը արտապատվիրակելու հնարավորություն ստեղծելու:

«Իրականում խցանումների առաջին կոմպոնենտը ավտոմեքենաների քանակն է, միայն Երևանում տարեկան 12,000 մեքենա է գրանցվում ու բոլորը երթևեկության մաս են կազմում, նույն թիվն էլ հարակից մարզերից եկող մեքենաներն են:

Երկրորդը՝ մեր վարելու պրակտիկան է, խցանումներն առաջանում են, որովհետև վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած մարդը գնում է և կանգնում է խաչմերուկի մեջտեղում: Երրորդն էլ կլինեն այն լուծումները, որ Երևան քաղաքում գերակայի հանրային տրանսպորտը ու ունենա առանձնացված գծեր: Հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար»,- ասել է նա:

Сообщение «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝