Հայերեն Russian

Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին

Բրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտին։

«Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կհանդիպի Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Մադրիդի «Աթլետիկոն» եւ Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը»։

Сообщение Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝