Հայերեն Russian

Եթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահ

Եթե ԱՄՆ-ը հարվածի իրանական նավթահորերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ ուժով՝ հարվածելով այն երկրի օբյեկտներին, որի տարածքից իրականացվել է հարձակումը: Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսմաիլ Սաքաբ Իսֆահանին։

«Եթե մեր նավթահորերից որևէ մեկը հայտնվի հարվածի տակ, ապա այն երկրների նավթային օբյեկտներից մեկը, որոնց տարածքից մեզ հարվածներ են հասցնում, կդառնա մեր թիրախը»,- ասել է Իսֆահանին։

Իսֆահանին ընդգծել է, որ նախկինում Իրանը հավատարիմ էր հարձակումներին սիմետրիկ պատասխան տալու ռազմավարությանը, սակայն այժմ իշխանությունները զգուշացնում են, որ հակառակորդի կողմից ցանկացած սխալի կպատասխանեն ավելի խիստ և վճռական։

Сообщение Եթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահ появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝