Հայերեն Russian

Ռուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում

Պետդումայի պատգամավոր եւ հատուկ ռազմական գործողության խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիեւի խոսքով՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հաջորդ գերիների փոխանակումը նախատեսված է ապրիլի 24-ին։ Նա այս մասին ասել է РБК  պարբերականին։

Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, երկու կողմերը իրականացրել են «175-ը 175-ով» փոխանակում։ Այդ ժամանակ, ըստ ռուսական տվյալների, Ռուսաստան է վերադարձվել 175 զինծառայող, Ուկրաինա է տեղափոխվել 175 ուկրաինացի ռազմագերի։

Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները միջնորդի դեր է խաղացել նախորդ փոխանակումների կազմակերպման գործում։

Сообщение Ռուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝