Հայերեն Russian

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը

Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել պատժամիջոցների սխալ գործելակերպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին խոսել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ ենթադրաբար «Իրանի հետ կապերի» պատճառով։

ԱՄՆ-ն ապրիլի 24-ին հայտարարել էր, որ պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի հյուսիսարևելյան Դալյան նավահանգստային քաղաքում գտնվող Hengli Petrochemicals-ի նկատմամբ։ Այս քայլը խոչընդոտելու է ընկերության և իրանական նավթ տեղափոխող այլ ընկերությունների մուտքը ԱՄՆ ֆինանսական համակարգ։

Hengli Petrochemicals-ը իրանական նավթ գնող մի քանի տասնյակ չինական ընկերություններից մեկն է։

Առհասարակ, Չինաստանը համարվում է Իրանի նավթի ամենամեծ ընդհանուր գնորդը։

«Չինաստանը մշտապես դեմ է միակողմանի, անօրինական պատժամիջոցներին, որոնք հիմնված չեն միջազգային իրավունքի վրա։ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը», – Xinhua-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԳՆ խոսնակը։Նա կոչ է արել ԱՄՆ-ին  դադարեցնել պատժամիջոցների չարաշահման իր սխալ գործելակերպը։

Сообщение Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝