Հայերեն Russian

100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան

100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան, այնտեղի սնունդը կվերջանա: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է հյուրանոցային ոլորտի այն ներդրումները, որոնք ընթացքի մեջ են՝ քաջալերել, երկրորդը հանրային սննդի ոլորտը պետք է հասկանալ, որովհետև էդքան մարդիկ մտնեն Իջևան, կարող է սնունդը վերջանա:

Այդքան առևտրի, այդքան երկրպագուի համար պետք է տեղ լինի, այդ թվում Վանաձորի ստադիոնի շրջակայքում աշխատանքներ ունենք անելու, որովհետև այնտեղ մոտեցող ճանապարհները բավականին նեղ են, շենքերի արանքով են, բազմաթիվ հարցեր կան լուծելու»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։

Сообщение 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝