Հայերեն Russian

Կարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի 41-ամյա ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շեշտել է, որ շարունակում է հաճույք ստանալ ֆուտբոլից, ինչպես նաև գնահատել է իր անցած ուղին։

«Կարիերայիս ավարտը մոտենում է։ Եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը։

Ես շարունակում եմ խաղալ ոչ միայն այս, այլև նախորդ և հաջորդ սերունդների համար։ Հաճույք եմ ստանում այս ամենից օրեցօր, խաղից խաղ, տարեցտարի, անգամ երբ մոտենում եմ կարիերայիս ավարտին։ Սա փաստ է։

Իմ կարիերան փայլուն է եղել, և ես ուզում եմ, որ այդպես էլ մնա։ Նախկինի պես բավականություն եմ ստանում ֆուտբոլից, շարունակում եմ գոլեր խփել։ Բայց, առաջին հերթին, խոսքը հաղթանակի մասին է։ Եվ մենք իսկապես ցանկանում ենք հաղթել լիգան»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է X սոցիալական ցանցի CanalGOATBR էջը։

Сообщение Կարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝