Հայերեն Russian

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը: ժայթքման ժամանակ մոխիր է արձակել ծովի մակարդակից 11,1 կմ բարձրության վրա։ Ինդոնեզացի փրկարարները որոնողափրկարարական գործողություն են իրականացնում 20 զբոսաշրջիկների գտնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի փրկարարական դեպարտամենտի ներկայացուցչին։

Տեղական իշխանությունները կրկին կոչ են արել տարածաշրջանի բնակիչներին և զբոսաշրջիկներին չմոտենալ հրաբխի խառնարանին 4 կմ շառավղով։ Բացի այդ, մասնագետները նախազգուշացրել են անձրևների դեպքում հրաբխային սելավային հոսքերի վտանգի մասին։

Сообщение Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝