Հայերեն Russian

Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Դոնի Ռոստովի իշխանությունները հայկական սեմինարիայի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգության օբյեկտ, փոխանցել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին: Այս գործընթացում անգնահատելի ավանդ է ներդրել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ով մշտապես մեծ կարևորություն է տվել Հայ եկեղեցու կրթական առաքելությանը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Շենքի հետագա գործունեությունն ու շահագործումը կազմակերպելու, ինչպես նաև վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այցելել է Դոնի Ռոստով, որտեղ անցկացրել է մի շարք հանդիպումներ: Շրջայցի ընթացքում պարզվել է, որ քառահարկ շինությունը պահպանել է գեղեցիկ ճարտարապետական տեսքը, սակայն երկար տարիներ չօգտագործվելու պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում: Թեմը հանձն է առել վերականգնել շենքը և վերակենդանացնել կրթական կենտրոնի պատմական առաքելությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сообщение Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝