Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ով աչքի է ընկել Ռուսաստանի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններով, հնչեցնում է օտար գաղափարներ, որոնք դուրս են նրա մանդատից, և անհասկանալի է, թե ով է դրանք նրան թելադրում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը ինչ-որ նման բան գրում է նրան, ինչ-որ մեկը նրան ինչ-որ տեղ է ուղղորդում, դա հասկանալի է։ Միայն թե ոչ ոք չի կարող հասկանալ, թե ով է նրան դա հանձնարարել։ Իսկ գիտե՞ք, թե ինչու նրանք դա չեն կարողանում հասկանալ։ Որովհետև այս հայտարարությունները, որոնք նա անում է, գտնվում են նրա մանդատից դուրս։ Նա իրավունք չունի նման բաներ հայտարարել»,- ասել է Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ Եվրոպական միությունում ավելի ու ավելի շատ մարդիկ են հարցեր տալիս, թե ով է Կայա Կալասը և ում անունից է նա խոսում։
«Սա արդեն նման է «Մապետ շոուի», երբ զվարճալի խոզուկները, գորտուկները, ինչ-որ այլ կերպարներ, աղջիկներ, տղաներ, երեխաներ՝ նրանք կարծես թե ինչ-որ բառեր են արտասանում, բերան են բացում: Երեխաները մեծանում են, նրանք սկսում են հասկանալ, որ ոչ թե զվարճալի Քերմիտ գորտն է խոսում, այլ որ նստած է մի դերասան, ով հորինել է այդ կերպարը»,- պարզաբանել է Զախարովան։
Ավելի վաղ իր ելույթներից մեկում Կալասը հայտարարել էր, թե վերջին 100 տարում Ռուսաստանն իբր հարձակվել է ավելի քան 19 երկրի վրա։ Այնուհետև Կալասը կրկնել էր այս թեզը՝ հավելելով, որ Ռուսաստանը «հարձակումներ» է գործել մի քանի տասնյակ երկրների վրա, այդ թվում՝ Աֆրիկայում։ Զախարովան նախկինում նշել էր, որ Կալասի նմանատիպ հայտարարություններն արտացոլում են նրա դպրոցական ծրագրի գիտելիքների մակարդակը։
Сообщение Կալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա появились сначала на WeeklyNews.am.



