Հայերեն Russian

Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը

Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Սերխիո Ռամոսը և «Five Eleven Capital» ընկերությունների խումբը համաձայնության են եկել իսպանական «Սևիլիա» ակումբը ձեռք բերելու շուրջ: Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը։

​Ըստ աղբյուրի՝ Ռամոսն իր գործընկերների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել անդալուսական ակումբի հիմնական բաժնետերերի հետ՝ 450 մլն եվրոյի դիմաց ակումբի բաժնետոմսերի 80%-ը գնելու հարցում։

Նշվում է, որ նախատեսված գումարից կպահվի ակումբի՝ 88 միլիոն եվրո կազմող պարտքը։ «Սևիլիայի» ներկայիս սեփականատերերն ընդունել են Ռամոսի և նրա խմբի կողմից առաջադրված պայմաններն ու վճարման երաշխիքները։

​Գործարքի վերջնական ավարտի համար, սակայն, պահանջվում է Լա Լիգայի և Իսպանիայի Սպորտի ազգային խորհրդի պաշտոնական հավանությունը։

​Նշենք, որ «Սևիլիան» ընթացիկ մրցաշրջանում պայքարում է Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում իր տեղը պահպանելու համար: 35 տուրից հետո թիմն իր ակտիվում ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը՝ վտանգավոր գոտում գտնվող «Ալավեսին» (18-րդ տեղ) գերազանցելով 3 միավորով:

​Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը հենց «Սևիլիայի» սան է: Նա հարազատ ակումբի գույները պաշտպանել է 2004-ից 2005 թվականներին, ինչպես նաև վերադարձել է թիմ 2023/24 մրցաշրջանում: Ռամոսն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Մադրիդի «Ռեալում»։

Сообщение Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝