Հայերեն Russian

Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրել

Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ավիատիեզերական ընկերությունը դիմում է ներկայացրել բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ ընկերությունը դառնում է հրապարակային և իր բաժնետոմսերն առաջին անգամ վաճառքի է հանում ներդրողների լայն շրջանակի՝ ինչպես խոշոր հիմնադրամների, այնպես էլ անհատների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ սա կդառնա Ուոլ Սթրիթի պատմության մեջ խոշորագույն նմանօրինակ գործարքը։

Մայիսի 20-ին ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացված ազդագրում SpaceX-ը հայտարարել է, որ նախատեսում է Nasdaq-ում գրանցվել SPCX նշանով։

Goldman Sachs-ը կլինի բաժնետոմսերի վաճառքի գլխավոր կազմակերպիչը:

2026 թվականի փետրվարին, Մասկի արհեստական բանականության ստարտափի՝ xAI-ի հետ միաձուլվելուց հետո SpaceX-ը գնահատվել է 1.25 տրիլիոն դոլար։

Ընկերությունում Իլոն Մասկի վերահսկիչ բաժնեմասը կարող է գերազանցել 600 միլիարդ դոլարը:

2025 թվականին Մասկը դարձավ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցեց 500 միլիարդ դոլարը, ինչը նշանակում է, որ SpaceX-ի բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո նրա կարողությունը կարող է էլ ավելի մեծանալ ու արդյունքում նա կդառնա աշխարհի առաջին դոլարային տրիլիոնատերը։

Сообщение Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրել появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝