Հայերեն Russian

Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկ

Մայիսի 27-ին՝ ժամը 08:30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ գազաբալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ Երկու անձինք թեթև վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

ՆԳՆ ոստիկանություն

Сообщение Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկ появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝