Հայերեն Russian

Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի տեղափոխության մասին: Կողմերի միջև կնքված աշխատանքային համաձայնագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար և ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

​«Մադրիդի «Ռեալն» ու Բեռնարդու Սիլվան համաձայնության են հասել, ըստ որի՝ ֆուտբոլիստը հանդես կգա «արքայական» ակումբի կազմում առաջիկա երկու մրցաշրջանների ընթացքում՝ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը»,- ասված է իսպանական ակումբի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:

​Հիշեցնենք, որ 31-ամյա պորտուգալացին նախորդ ինը մրցաշրջաններն անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Սիթիում»: «Քաղաքայինների» կազմում Սիլվան վեց անգամ հռչակվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթն ու հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում:

Сообщение Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝