Հայերեն Russian

Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի

Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։ Տեղեկությունը հայտնում է armlur.am-ը:

Նշվում է, որ զինծառայողը Սովետաշենի զորամասում է ծառայում: Հրամանատարը Պողոս Պետրոսյանն է:
ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ զինծառայողը վիրահատվել է:
«Զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասացին ՊՆ-ից:

Сообщение Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝