Հայերեն Russian

Ես վայելում եմ այս պահը. Մեսի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Ավստրիայի հավաքականի նկատմամբ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

Մեսին դարձել է դուբլի հեղինակ, նաեւ չի կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

«Ես վայելում եմ այս պահը։ Տեսնենք, թե ինչքան հեռու մենք կկարողանանք գնալ։ Հնարավոր է՝ չխփեի գոլերը, եթե իրացնեին 11-մետրանոցը։

Շատ ուրախ եմ այս հաղթանակին, որին շատ ծանր պայքարում հասանք։ Արժանի էինք հաղթանակի։ Այն մեզ տալիս է հանգստություն եւ վստահություն հետագա պայքարից առաջ։ Մենք երջանիկ ենք, որ ապահովեցինք տեղը փլեյ-օֆֆում»,- Մեսիի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։

Մեսին 18 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեի ռեկորդը՝ 16 գոլ։

Сообщение Ես վայելում եմ այս պահը. Մեսի появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝