Հայերեն Russian

Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ

Իրանի որոշումը՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար սահմանելու մասին, կփոխեր բանակցությունների ողջ ընթացքը և կխոչընդոտեր ԱՄՆ-ի հետ գործարքի կնքմանը: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինձ համար դա անընդունելի կլիներ, քանի որ մենք բազմաթիվ նեղուցներ ունենք, և այն դեպքում, եթե դուք գնայիք դրան նրանց համար, ապա ստիպված կլինեիք դրան գնալ նաև մյուսների համար», — ասել է նա:

«Դա արմատապես կփոխեր իրավիճակը», — հավելել է Թրամփը։

Сообщение Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝