Հայերեն Russian

Ասում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Նախորդ օրվա քննարկումների ժամանակ մենք մի շատ կարևոր ինդիկատորի հետ առնչվեցինք՝ եթե մեր տեղական շուկայում գների էական անկում կա, դա նշանակում է արտահանման խնդիրներ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ գնանկման գնահատումը շատ լավ ազդակ է, թե երկիրի արտահանումների դիվերսիֆիկացիան ինչ վիճակում է: Նա ընդգծել է, որ ազդակ, թե շուկայում, մասնավորապես մրգի, բանջարեղենի գնանկում կա՝ չունեն:

«Որոշ դեպքերում նույնիսկ ասվում է, որ թանկ են և թանկացել են ծիրանը, կեռասը, լոլիկը, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, հիմա սա ի՞նչ է նշանակում, պարոն Պապոյան, և դիվերսիֆիկացիայի պրոցեսն ինչպե՞ս է գնում»,-նշել է Փաշինյանը և դիմել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

Сообщение Ասում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝