Հայերեն Russian

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Զենք-զինամթերք կամավոր հանձնելու հերթական դեպքը գրանցվել է Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Մահարու փողոցի հասցեներից մեկի մոտ՝ պանելային պարսպի տակ։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 2 նռնակ, որոնցից մեկը՝ պայթուցիչով և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերքը թողել էր օդանավակայանի ծառայողական ավտոկայանատեղիի հարակից տարածքում։ Նրա նշած հատվածում հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 9 փամփուշտով։

Հիշեցնում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

ՆԳՆ ոստիկանություն

Сообщение Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝