«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչ գյուղատնտեսությամբ զբաղվող հայրենակիցների տարբեր խմբեր այս օրերին ճանապարհներ են փակում, բողոքի ակցիաներ են իրականացնում, դժգոհություններ են արտահայտում ու բացատրություններ պահանջում կառավարությունից, հերթական հարվածը եկավ: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կմտցնի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա:
Սա նշանակում է, որ ծաղկաբույծների, լոլիկագործների, ձկնաբույծների, ընդհանրապես գյուղմթերք արտադրողների ու արտահանողների կողքին երևի շուտով բողոքի ակցիաներում կտեսնենք կաթնամթերք արտադրողներին, այդ թվում՝ գյուղացիների, որոնց կաթը մթերվում է վերամշակման նպատակով: Ի դեպ, եթե զուտ քաղաքական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այլ հարցեր էլ են ծագում: Առաջինը՝ «Ռոսսելխոզնադզորը» մատնանշում է «երրորդ երկրներից» բերված, այլ ոչ թե տեղական (հայկական կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրի) հումքի մասին: Ավելին, մատնանշում են վարակված անասնագլխաքանակից ստացված կաթով արտադրված մթերքի մասին, ինչն ի հայտ է բերվել վերջին ստուգումներով: Այսինքն, եթե դա ճիշտ է, ստացվում է, որ մենք ինքներս ապահովագրվա՞ծ չենք անվտանգ կաթնամթերք օգտագործելու առումով: Ի վերջո, այդ կաթնամթերքը ոչ միայն Ռուսաստան (կամ ԵԱՏՄ այլ երկրներ) էր ուղարկվում, այլև մեր ներքին շուկայում է սպառվում, չէ՞: Հայաստանի ՍԱՏՄ-ն հավաստիացնում է, թե մշտական վերահսկողական միջոցառումներ է իրականացնում: Իրականացնելը, հնարավոր է, և իրականացնում է: Բայց փաստերը, կարծես, այլ բանի մասին են խոսում: Իսկ եթե ճիշտ է ՍԱՏՄ-ն, ապա դա էլ մեկ այլ խնդիր է, թե ինչու է նման ձևակերպմամբ արգելվում Ռուսաստանի կողմից:
Ամենից կարևորը. այս ամենը, ավելի ճիշտ՝ այն ամենը, ինչ այս ամիսներին ու օրերին կատարվում է հայրենի գյուղմթերք արտադրողների ու վերամշակողների, տնտեսության մի ամբողջ ու կարևոր բնագավառի հետ, դեռ միայն սկիզբն է: Ու երբ ընտրություններից առաջ փորձագետները, տնտեսագետները, ընդդիմադիր գործիչները հայտարարում էին, զգուշացնում էին, որ չափազանց ծանր վիճակ է լինելու, որ հավել յալ բարդություններ ենք մեր ու մեր երկրի գլխին բարդելու, շատերը չհավատացին: Իսկ այդ շատերն ու էլի ուրիշները, ընդհանուր՝ մոտ 49 տոկոս ընտրողներ, հավատացին իշխանական քարոզչության «կտերին» ու ձայն տվեցին Փաշինյանին և ՔՊ-ին: Ցավոք, հիմա էլ կան հավատացողներ, թե Եվրոպայում ուշքները գնում է մեր արտադրանքի համար ու անհամբեր սպասում են, թե ինչ ու երբ ենք արտահանելու: Այնինչ, թվերն այլ բանի մասին են խոսում:
Ի դեպ, մնում է սպասել, որ քպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Сообщение Ու դեռ հավատացողներ կան… «Փաստ» появились сначала на WeeklyNews.am.


