«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Մարքեթինգի ամբիոնի ավագ դասախոս, SSBM Geneva-ի դոկտորանտ Հերմինե Պողոսյանն արժանացել է « I C S B Entrepreneurship Educator Excellence Global Award» հեղինակավոր միջազգային մրցանակին։
Մրցանակը շնորհվել է Վաշինգտոնում կայացած Փոքր բիզնեսի միջազգային խորհրդի (ICSB) 71-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակում՝ գնահատելով նրա ներդրումը ձեռներեցության կրթության, նորարարական դասավանդման և միջազգային համագործակցության ոլորտներում։
Այս ճանաչումը Հայաստանի բարձրագույն կրթության միջազգային հեղինակության կարևոր ձեռքբերում է։
Մրցանակի հիմքում ՀՊՏՀ-ի և Ֆլորիդայի պետական համալսարանի Jim Moran College of Entrepreneurship-ի համա տեղ իրականացրած C O I L (Collaborative Online International Learning) ծրագիրն է, որը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից։ Այն միավորել է Հայաստանի և ԱՄՆ-ի ուսանողներին՝ մշակելու ձեռնարկատիրական լուծումներ հասարակական մարտահրավերների համար՝ հիմնված դիզայն-մտածողության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վրա։
«Փաստի» հետ զրույցում Հերմինե Պողոսյանը, անդրադառնալով ձեռքբերմանն ու ծրագրի նշանակությանը, նշեց.
«Սա պարզապես կրթական ծրագիր չէր, այլ փորձառություն, որը փոխեց ուսանողների մտածողությունը և ցույց տվեց կրթության ուժը՝ ստեղծելու իրական հասարակական փոփոխություն։ Այս միջազգային ճանաչումը մեծ պատիվ է և ոգեշնչում՝ շարունակելու կառուցել նոր կամուրջներ հայկական և համաշխարհային կրթական համայնքների միջև։ Ուրախ եմ, որ այս մրցանակը կիսում եմ Ֆլորիդայի պետական համալսարանի իմ գործընկերոջ հետ՝ որպես մեր համատեղ աշխատանքի արդյունք»։
Հերմինե Պողոսյանը ՀՊՏՀ-ում դասավանդում է 2019 թվականից։ Նա իրականացնում է նաև բիզնես ուսուցման ու խորհրդատվական ծրագրեր՝ միավորելով մարքեթինգը, ռազմավարական հաղորդակցությունը, ձեռներեցության կրթությունն ու միջազգային համագործակցությունը։
Այս միջազգային հաջողությունը փաստում է, որ հայկական կրթական ներուժն ու նորարարական գաղափարները կարող են արժանիորեն ներկայանալ ու բարձր գնահատվել համաշխարհային հարթակներում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Сообщение Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» появились сначала на WeeklyNews.am.


