Հայերեն Russian

Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի

Խոցվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս գիշեր կիրառվել են միջին հեռահարության հարվածներ․ եղել են հարվածներ Սև և Ազովի ծովերի ակվատորիայում։ Նաև խոցվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը, որը նավարկում էր ռուսական դրոշի ներքո և ուներ ավելի քան 100 հազար տոննա տարողություն։ Մեր Պաշտպանության ուժերի ճշգրտության շնորհիվ այն գնաց դեպի հատակը»,- գրել է Զելեսնկին։

Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական բանակը խոցել է ռուսական երեք նավթավերամշակման գործարան։

«Այսօր գիշերն էլ Անվտանգության ծառայության ստորաբաժանումները խոցել են Բաշկորտոստանի երեք ռուսական նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքները։ Հեռավորությունը՝ գրեթե 1,600 կիլոմետր մինչև օբյեկտները։ Գործարաններ, որոնք տարեկան վերամշակում են միլիոնավոր տոննաներով նավթ»,- գրել է Զելեսնկին։

Сообщение Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝