Հայերեն Russian

Կառավարությունը 150 միլիոն դոլարի վարկ է նախատեսում վերցնել

Կառավարությունը նախատեսում է 150 միլիոն դոլարի վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծից։

Մասնավորապես՝ Հայաստանը նախատեսում է Ասիական զարգացման բանկից 150 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկ ներգրավել, որն ուղղվելու է 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը։ Նշենք, որ համաձայնագրի նախագծով Հայաստանի համար նախատեսված 150 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը 15 տարի մարման ժամկետով կտրամադրվի։

ՀՀ ֆինանսների նախարարությունը նշում է, որ 2026 թվականի բյուջետային աջակցության համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվելիք վարկային միջոցների ընդհանուր անհրաժեշտությունը գնահատվել է շուրջ 950 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ գումարի մի մասը նախատեսվում է ստանալ Ասիական զարգացման բանկից։

Сообщение Կառավարությունը 150 միլիոն դոլարի վարկ է նախատեսում վերցնել появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝