Հայերեն Russian

Ամերիկյան ականակիրը Հարավչինական ծովում անցյալ ամիս 4 օր անցկացրել է առանց էլեկտրաէներգիայի

Հուլիսին Հարավչինական ծովում գործողությունների ժամանակ «USS Benfold» կառավարվող հրթիռային ականակիրը չորս օր առանց էլեկտրաէներգիայի էր մնացել, գրել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ 7-րդ նավատորմին։

Անսարքության պատճառով նավի զուգարանները, խոհանոցը, օդորակիչը և խմելու ջրի մատակարարումը չեն աշխատել։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ին՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նախատեսված գործողությունների ժամանակ։ Այն առաջացել է գեներատորների տեխնիկական անսարքության պատճառով։ Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով նավը նաև չի կարողացել ինքնուրույն մանևրել։

ԱՄՆ ռազմածովային ուժերի տվյալներով՝ անձնակազմի անդամներ չեն տուժել։ Անսարքության պատճառը հետաքննվում է։

Сообщение Ամերիկյան ականակիրը Հարավչինական ծովում անցյալ ամիս 4 օր անցկացրել է առանց էլեկտրաէներգիայի появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝