Հայերեն Russian

Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բերդի անտառպետության 1-ին պահաբաժնում հսկողական-կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս հայտնաբերել են Բերդ քաղաքի բնակիչ Ա. Ա.-ին՝ բենզասղոցով փռշնի տեսակի ծառեր հատելիս։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից:

Էկոպարեկային ծառայողների կանխարգելիչ և հսկողական գործողությունների արդյունքում ապօրինի ծառահատման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են, կանխվել է ապօրինի ծառահատման հետագա իրականացումը։

Դեպքի առթիվ հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասի չափը, իսկ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։

Էկոպարեկային ծառայությունը շարունակաբար իրականացնում է հետևողական հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ անտառային տարածքներում՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու և հայտնաբերելու, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Сообщение Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝