Հայերեն Russian

Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, ընդդիմադիր պատգամավորներին հետաքրքրեց, թե կառավարության անդամի երդման նոր տեքստում կա՞ն «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացողությունները: Ու եթե չկան, ապա ինչո՞ւ չկան:

Ինչպես նկատեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, կառավարության անդամի երդման նախորդ տեքստում կային «հայրենիք», «ժողովուրդ», «ազգ» բառերը:

Փաշինյանի իշխանության ներկայացուցչուհին, բնականաբար, հակադարձեց «կրուտիտով», թե նոր տեսքտում կա «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը, ժողովուրդը:

Իրականում դա կեղծ պնդում է: Դրանք տարբեր հասկացություններ են, հայության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, իսկ ՀՀ-ն այդ լեռնաշխարհի մի փոքր մասի վրա է ձևավորված: Այսինքն, պատմամշակութային, պատմա-աշխարհագրական իրողությունը չի համընկնում պատմաքաղաքական իրողությանը: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը չի ներառում ազգը. հայ ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ: Կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր նախարարուհին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Իտալիայում, Հունաստանում, Իրանում և այլ երկրներում ապրող մեր ազգակիցներին հայ չեն համարո՞ւմ: Չնայած, ինչ ենք ասում, ամեն կերպ Սփյուռքին Հայաստանից հեռացնողից ուրիշ ինչ սպասել:

Մի խոսքով, Փաշինյանի քպական իշխանությունը ինչ տեսնում է, իրական ինքնիշխանության, ազգային ինքնության հետ կապված ինչի հանդիպում է, մկրատն առած՝ խմբագրում ու կրճատում է: Ի՜նչ հայրենիքի հզորացում, ի՜նչ «համազգային նպատակներ», ի՜նչ հայրենիք կամ ազգ: Քպաբար. «Որտեղ փորդ կուշտ, այնտեղ էլ՝ հայրենիք»:

Թեպետ: Ինչի՞ վրա ենք զարմանում: Իսկ ուրիշ ինչ կարելի էր սպասել մի իշխանությունից, մի քաղաքական միավորից, որ սարսափում է անգամ արտաբերել Արցախ բառը: Ինքը սարսափում է, հանրությանն էլ ահաբեկում, թե՝ տեսեք, հա՜, հանկարծ չհիշեք, թե չէ աղվեսը հեն է, կացինը սրած՝ կգա ու ծառը կկտրի:

Մի իշխանություն, որը բացահայտ պատերազմ է մղում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հայտարարում է, որ իր երազանքը փաստորեն Մայր Աթոռը զավթելն է, որը բացահայտ պայքարում է ազգային ինքնության և պատմական հիշողության դեմ, ուրիշ ի՞նչ պիտի աներ:

Եվ հետո, կառավարության անդամն ինչո՞ւ պիտի երդման մեջ գործածի «հայրենիք», «ազգ», «ժողովուրդ» բառերը: Դա ի՞նչ մի ավելորդ թիթիզություն է: Կառավարության անդամը պիտի երդվի. «Երդվում եմ՝ չունենալ կարծիք, երդվում եմ՝ անվերապահորեն կատարել իմ գերագույն կուռք Նիկոլ Փաշինյանի բոլոր հրամանները: Երդվում եմ՝ երբեք հանկարծ ու հանկարծ չհակաճառել նրան: Ու եթե խախտեմ այս երդումս, ապա թող վայրկենապես հետ պահանջվեն ինձ տրված բոլոր պարգևավճարներն ու պաշտոնավարման շրջանում դիզած ակտիվներս»:

Այդպես գոնե մի քիչ ավելի ազնիվ կլինի…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сообщение Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝