ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումը ներկայումս նախատեսված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգում, սակայն դա կարող է փոխվել։
«Ոչինչ նախատեսված չէ, սակայն դա կարող է փոխվել», — Ռիա նովոստիի հաղորդմամբ, WABC ռադիոյին ասել է Ռուբիոն։
Նշենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 8-ին, իսկ ընդհանուր քննարկումները սկսվել են այսօրվանից։ ԱՄՆ վարչակազմը վիզաներ է տրամադրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանին, արտգործնախարար Աբբաս Արաղչիին և իրանական գլխավոր պատվիրակության մյուս անդամներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելու համար։
Сообщение Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո появились сначала на WeeklyNews.am.


