Շատ մարդիկ կարծում են, որ սոցիալական ցանցերը մանիպուլիացիաների են ենթարկում և վնասում ժողովրդավարությանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Pew հետազոտական կենտրոնը՝ արձագանքելով աշխարհում աճող մտահոգություններին։
Մի շարք ընկերություններ, որոնք գործարկում են սոցիալական հարթակներ՝ Meta-ն , Snap-ը և TikTok-ը կանգնել են հազարավոր դատական հայցերի առաջ և վճարել մեծ գումարներ՝ օգտատերերին փոխհատուցելու համար։
Մինչդեռ շատ երկրների կառավարություններ փնտրել են իրենց քաղաքացիների գաղտնիությունը պաշտպանելու եղանակներ։
Ավստրալիան առաջարկել է կանոններ, որոնք թույլ կտան օգտատերերին հրաժարվել առաջարկվող լրահոսից՝ դառնալով առաջին երկիրը, որն արգելեց սոցիալական ցանցերը 16 տարեկանից փոքր երեխաների համար։ Pew-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ Ավստրալիայի չափահասների 82%-ը կողմ է այս սահմանափակումներին։
Ավելի հարուստ երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Կանադան և Մեծ Բրիտանիան, բնակիչները հակված են հավատալ, որ սոցիալական ցանցերը վնասում է ժողովրդավարությանը, ի տարբերություն ցածր ՀՆԱ ունեցող երկրների, ինչպիսիք են՝ Գանան, Քենիան և Նիգերիան։
ԱՄՆ-ում չափահաս հարցվածների 64%-ը նշել է, որ սոցիալական մեդիան վնասում է ժողովրդավարությանը։ Pew Research-ը հայտնել է, որ հարցում է անցկացվել 37 երկրների ավելի քան 45,000 մարդկանց շրջանում, ինչպես նաև ևս 5,511 ամերիկացի չափահասների շրջանում՝ սոցիալական ցանցերի օգտագործման վերաբերյալ։
Сообщение Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները появились сначала на WeeklyNews.am.


