Հայերեն Russian

Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի մշակույթի նորանշանակ նախարար Մաիա Բիթաձեն։ Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ-ի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրանց շրջանակում կազմակերպվող՝ հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգին և հոկտեմբերի 8-ին Վրաստանի ազգային պատկերասրահում բացվող «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսին։

Сообщение Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝