Հայերեն Russian

Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սպասվող տեղական ընտրություններից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնվել է բավականին ուշագրավ իրավիճակում։

Ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ անակնկալ կերպով կալանավորվեց քպական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, ինչից հետո իշխանական թիմն ստիպված եղավ արագ քայլեր ձեռնարկել և առաջադրել նոր թեկնածու՝ Սերգո Գալստյանին։ Մեր տեղեկություններով, Սերգո Գալստյանի առաջադրումը Մեղրիի քպականների կողմից միանշանակ չի ընդունվել, քանի որ նախկինում վերջինս ակտիվորեն մասնակցում էր ընդդիմադիրների քարոզարշավին, իսկ այժմ նրա օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում Մեղրիի նախկին համայնքապետ, նախկինում ընդդիմադիր պատգամավոր Մխիթար Զաքարյանը։

«Փաստի» աղբյուրները պնդում են, որ այս համագործակցությունը պատահական չէ. ՔՊ-ի թեկնածուին բացահայտ աջակցելու և իշխանական ցուցակի հաղթանակն ապահովելու դիմաց Մխիթար Զաքարյանն արժանացել է իրավապահ մարմինների հատուկ «անուշադրությանը»։ Ըստ նույն տեղեկությունների, կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն, որի համաձայն՝ ՔՊ-ի հաղթանակի դեպքում համայնքի փաստացի, ստվերային ղեկավարումը ստանձնելու է հենց Մխիթար Զաքարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сообщение Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝