![]()
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել։
Փլուզման հետևանքով զոհվել է 2 մարդ, փրկվել է 10-ը, այդ թվում՝ 3 երեխա։ Փրկարարները շարունակում են փլատակների տակ մնացած երեք մարդու որոնումները։
Շենքը կառուցվել է գրեթե 40 տարի առաջ։ Ըստ փաստաթղթերի՝ այն պետք է հինգ հարկանի լիներ, սակայն ապօրինի կերպով կառուցվել էին ևս երկու հարկ։ Հնարավոր է՝ հենց դա էլ դարձել է փլուզման պատճառը։
Сообщение Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան появились сначала на WeeklyNews.am.


