Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ ավելի ուշ՝ ևս 2 անգամ՝ 2024 թվականի գարնանը և 2026 թվականի փետրվարին, Կ․ Մ․-ն, օգտվելով իր՝ տանը մենակ գտնվելու հանգամանքից, իբր նախկինում տեղի ունեցած սեռական հարաբերության տեսաձայնագրությունը հրապարակելու սպառնալիքով և ֆիզիկական բռնություն գործադրելով՝ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Կ․ Մ․-ն սպառնացել է այդ դեպքում ևս հրապարակել տեսաձայնագրությունը։ Իսկ երբ վերջին շրջանում ամուսնու մոտ վերոգրյալի վերաբերյալ կասկածներ են առաջացել, որոշել է դիմել ոստիկանություն։
Դեպքի փաստով տվյալ մարզային քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տվյալ մարզային քննչական վարչություն։
Сообщение 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ появились сначала на WeeklyNews.am.


