Հայերեն Russian

«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակ

Տեղեկացնում ենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով։ Թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի։ Այս մասին 24News-ին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայանների» հանրային կապերի պատասխանատու ու մամուլի խոսնակ Լուսինե Մախսուդյանը։

«Օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա»,-հավելեց նա։

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ այս պահին Զվարթնոց օդանավակայանում իրարանցում է։ Ուժային կառույցների ներկայացուցիչները օդանավակայանում են։

Տեղեկատվության համաձայն՝ օդանավերից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել։

Сообщение «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակ появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝